Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Արտակարգ վայրէջքի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Այս մասին հայտնում են իշխանություններին մոտ կանգնած տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանն ուղևորվում էր Տաշիր։ Ուղևորության նպատակի, ինչպես նաև արտակարգ վայրէջք կատարելու պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։
Որն էր Փաշինյանի ուղերձը, և ինչու է այն խմբագրվել ու դարձել անբովանդակ. «Ժողովուրդ»
Նշենք, որ վաղ առավոտյան տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Տավուշի մարզի Բաղանիս գյուղ։ Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը նշեց, որ իրենց ևս նման տեղեկություններ են հասել, բայց այցելության նպատակների մասին ոչինչ չգիտեն։