Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է աջակցությունը Կիևին, բայց զորք չի ուղարկի այնտեղ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է ավելի մեծ դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության աջակցության համակարգման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացնում է աջակցությունն Ուկրաինային, բայց դրա հետ մեկտեղ զորքեր չի ուղարկի այնտեղ, որպեսզի չդառնա «հակամարտության մաս»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները։
«Չնայած մենք ուժեղացնում ենք աջակցությունը Ուկրաինայի ինքնապաշտպանությանը, մենք չենք նախատեսում այնտեղ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել կամ ՆԱՏՕ-ի ՀՕՊ հովանոցը տարածել նրա վրա։ ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի դառնա», - ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ տեսականորեն ռուսական հրթիռները հնարավոր կլիներ խոցել Լեհաստանի կամ Ռումինիայի տարածքից, օրինակ՝ Patriot մարտկոցների օգնությամբ։
ԵՄ խորհուրդը հաստատել Է ՌԴ ակտիվների եկամուտներով Կիևին ռազմական օգնություն տալու որոշումը
Ստոլտենբերգը հավելել է, որ Պրահայում հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կնախապատրաստվեն Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի կեսերին:
Նա հստակեցրել է, որ խոսքը նաև «Ուկրաինային աջակցության ուժեղացման մասին է»:
«ՆԱՏՕ-ն պատրաստվում է շատ ավելի մեծ դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության աջակցության համակարգման գործում», - պարզաբանել է գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշել է, որ դա կպահանջի «երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ»՝ այդ աջակցությունը «ավելի ամուր և հստակ կանխատեսելի հիմքերի վրա դնելու համար»:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ և «խաղ են կրակի հետ»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա դրանց վրա։
Ծանրագույն հարված է ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների վերականգնմանը․ Անտոնովը՝ Կիևին օգնելու մասին