Իրանում գազատար խողովակ է պայթել․ կան զոհեր ու վիրավորներ

Նշվում է, որ պայթյունի պատճառ են դարձել մասնավոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկի պեղումներն ու անվտանգության նախազգուշական միջոցների բացակայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Իրանի արևմուտքում գազատար խողովակ է պայթել։ տեղեկությունը հայտնում է ISNA իրանական լրատվական գործակալությունը։
Պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Նախնական տեղեկություններով՝ կա 2 վիրավոր։
Չուվաշիայում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր. կադրեր
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Աբդանան քաղաքում։ Պայթյունի հետևանքով բնակելի շենք է քանդվել։
Գործակալությունը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկի պեղումների ժամանակ անվտանգության նախազգուշական միջոցների բացակայության պատճառով: