Գիշերը ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին. Մելիքյան

Ներկայում տնային կալանքի տակ է արցախյան մեկ այլ քաղաքի` Ասկերանի նախկին ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», - գրել է նա:
Այլ տեղեկություններ Մելիքյանը չի հայտնել։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։