ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Երևանի «Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։
Նշենք, որ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության նախավերջին տուրից հետո, երբ թիմը հաղթեց «Նոային», չեմպիոնական մրցավազքում հաղթելու հնարավորությունները կտրուկ բարձրացել էին երևանյան «Փյունիկի» մոտ։
Գյումրիում «Շիրակի» հետ խաղում «Փյունիկը» կարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Արտակ Դաշյանի խփած միակ գնդակը հաղթանակ ու չեմպիոնական տիտղոս ապահովեց Եղիշե Մելիքյանի թիմի համար։
Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց «Նոան», որը 3-1 հաշվով առավելության հասավ «Վեստ Արմենիա»-ի նկատմամբ։
Այսպիսով, մրցանակային եռյակը ստացավ հետևյալ տեսքը՝
1.
«Փյունիկ»2.
«Նոա»3.
«Արարատ-Արմենիա»։