Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու դին

Տղամարդը մասնագիտությամբ ատամնաբույժ էր, և արդեն երկու օր է՝ որոնվում է որպես անհետ կորած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Ուկրաինայի 35-ամյա քաղաքացի Անդրանիկ Գ․-ի մարմինը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված․ կան կասկածներ, որ վարորդը ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա աղջկա դի. նա Վրաստանի քաղաքացի է
Ոստիկանները սահմանազատել են տարածքն ու որոնողական աշխատանքներ սկսել։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է Անդրանիկ Գ-ի դին։ Կայքի տեղեկություններով՝ տղամարդը մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։
Նա արդեն 2 օր է` ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։