Մարտական տրամադրված խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ․ Բագրատ արքեպիսկոպոս

Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջոնրդն այսօր հայտարարել է, որ ըստ իրենց հասած տեղեկությունների` կիրակնօրյա հանրահավաքին ընդառաջ, իշխանությունը 15-20 հոգանոց խմբեր է ձևավորում և այդ աշխատանքը համակարգում է ոմն Աշոտ Մկրտչյան։ Սրբազանը վստահեցրել է, որ եթե լուրերը ճիշտ են, ապա հրահրողները պատասխանատվություն են կրելու։
Բագրատ արքեպիսկոպոսը խոսել է նաև վերջին օրերին Արցախի համայնքների ղեկավարների նկատմամբ իրավական հատպնդումների մասին, տեղեկացրել, որ ձերբակալել են նաև Շահնազարյան գինու-կոնյակի գործարանի սեփականատիրոջը։