Փաշինյանը վերահստատել է, որ կատարելու է պայմանավորվածությունները. Բենիամին Մաթևոսյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանը նախօրեի իր ուղերձում, որևէ նոր բան, կարելի է ասել` չհայտարարեց։ Արձանագրեց Տավուշի սահմանագծման հատվածում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանապահների տեղակայումն ու դարձյալ հաստատեց, որ իրական Հայաստանն այն ոսկեգույն պատկերն է, որը նա միշտ ցուցադրում է։
«Ի՞նչ է տեղի ունենում մեր երկրի հետ և ինչու է դա տեղի ունենում», - հարցին Փաշինյանը պատասխանում է, որ տեղի ունենում իրական Հայաստանի հաստատումը մեր գիտակցության մեջ։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով` Փաշինյանի ուղերձն այն մասին էր, որ շարունակելու է կատարել պայմանավորվածությունները` անկախ ներքաղաքական իրավիճակից։