Մեղադրանքի կողմը կրակն է ընկնելու. Երվանդ Վարոսյան

Sputnik
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին մեղադրում են պետությանը պատճառված վնասի համար։ Խոսքն ամենայն հավանականությամբ այն մեքենայի մասին է, որը համայնքային սեփականություն է եղել, բայց Արցախը հանձնելու օրերին Ասկերանի ավագանին որոշել է այն հանձնել համայնքի ղեկավարի տնօրնությանը։ Լրագողների հետ զրույցում Հայկ Շամիրյանի ազգականն է ասել, որ ըստ մեղադրանքի` պետությանը 5 մլն 200 հազար դրամի «վնաս» է հասցվել։
Սա միակ դեպքը չէ։ Հիշո՞ւմ եք արցախցի Ռոբերտ Բադասյանի պատմությունը, որն առաջին անգամ նստել էր Ուրալի ղեկին և ստիպված հրաժարվել էր սեփական մեքենայից, որ կարողանա որքան հնարավոր է շատ մարդկանց հասցնել Հայաստան։ Հայաստանում Ռոբերտից պահանջեցին Արցախից բերված «Ուրալը»։ Նման դեպքեր շատ կան։
Ինչ է ստացվում. Հայաստանը, որը չի ճանաչում Արցախը, բայց պահանջում է այնտեղից բերված գույքը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` իրավապահ համակարգն այս քրեական գործերով փաստացի հակադրվում է երկրի ղեկավարին։