Վրաստանի վարչապետին սպառնացել են։ Գործընթացներն ավելի կոշտ տեսք են ստանում. Ստեփան Դանիելյան

Sputnik
Տարածաշրջանում արևմտյան ինտեգրացիայի փարոսը վերածվել է Արևմուտքի հետ հակասության թեժ օջախի։ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը Վաշինգտոնն արձագանքեց պատժամիջոցների սպառնալիքներով։
Պետքարտուղար Բլինքենն անձամբ հայտարարեց Վրաստանի համար վիզային սահմանափակումների և համագործակցության վերանայման մասին։ Վրաստանում արձագանքեցին, որ հայրենիքի ինքնիշխանության և ամերիկյան այցագրերի միջև ընտրում են հայրենիքը և, որ Վրաստանի անկախությունը չի վաճառվում ոչ մի վիզայիով։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ Արևմուտքի հետ Վրաստանի հակասությունները նոր չեն։