Ադրբեջանի սահմանապահ ուժերը հաճախ չեն տարբերվում կանոնավոր բանակից. Դավիթ Հարությունով

Sputnik
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածների պահպանությունը։ Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Նշվում է, որ նույն տրամաբանությամբ էլ հանդիպակաց հատվածների պահպանությունն իրականացնելու են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները։ Սակայն Ադրբեջանի սահմանապահներն այդ հատվածում տեղակայված են արդեն 2018 թվականից։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը նկատում է, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերը հաճախ չեն տարբերվում կանոնավոր բանակից։ Կնպաստի՞ արդյոք հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահների տեղակայումը լարվածության նվազմանը, - հարցը Sputnik Արմենիան ուղղել է քաղաքագետ Դավիթ Հարությունովին։