Վթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Մեքենաներից մեկի վարորդը, որ արգելափակվել էր վթարից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա առողջական վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան ու «Renault» մակնիշի բեռնատարը, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավոր քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորներին տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են 58–ամյա Ս. Ղ.–ի մահը։ Մյուս երկու ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել մեքենայի վարորդին, որը արգելափակվել էր վթարից հետո։
Նա նույնպես տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով