Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ–ում ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու հարցը

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելու հարցը։
«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կոպիրկինը մայիսի 24-ին կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Հայաստանի ԱԳՆ-ն այս որոշումը չի մեկնաբանել։