ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Երևանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի միջոցառումներին մասնակցելու համար Աշխաբադ է ուղարկել ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանին, Sputnik Արմենիային մանրամասնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Ընդ որում, ավելի վաղ նույն կառավարության մամուլի ծառայությունը պատասխանել էր, թե ով է Հայաստանից մասնակցում ԱՊՀ նիստին. «Ավանդույթի համաձայն՝ ԱՊՀ նիստերին մեկնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»։