Նախագահը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին և ևս 4 անձի զինվորական կոչում է շնորհել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Նշենք, որ բոլոր զինվորականները գնդապետի կոչում ունեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք զինվորականներ բարձր կոչումներ են ստացել։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը և ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Մովսիսյանը ստացել են գեներալ–մայորի զինվորական կոչում։
Գեներալ–մայորի կոչումներ են շնորհվել նաև պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ Հրաչ Ստեփանյանին, ինչպես նաև ԶՈւԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արթուր Բաղդադյանին։
Նշված բոլոր զինվորականները գնդապետի կոչում ունեին։