Ձերբակալվել է Կրասնոդարի փոխմարզպետը

Պաշտոնյային ձերբակալել են կաշառք ստանալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ձերբակալվել է Կրասնոդարի փոխմարզպետ Սերգեյ Վլասովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ աղբյուրներին։
Lրատվամիջոցի տեղեկություններով` պաշտոնյային ձերբակալել են կաշառք ստանալու պահին։
Ըստ Կրասնոդարի երկրամասի վարչակազմի կայքի՝ Վլասովը 2022 թվականի դեկտեմբերի 1-ին է նշանակվել փոխմարզպետ և համակարգել է շինարարության, ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության ոլորտի վերահսկման, պետական բնակարանային տեսչության, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքները։
Իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել Վլասովին ձերբակալելու լուրը։