Բելառուսի հետ անցկացնում ենք ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հրապարակել էր զորավարժությունների կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ռուսաստանը պարբերաբար անցկացրել և անցկացնում է ռազմավարական և ոչ ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Միակ տարբերությունն այն է, որ Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային ներուժի մի մասի տեղակայումից հետո մենք դա անում ենք մեր բելառուսցի դաշնակիցների հետ», – ռուս-բելառուսական բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահը լրագրողներին։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր զորավարժությունների կադրերը։
ՌԴ մարտավարական միջուկային զենքը. զորավարժությունները պարզապես «ազդանշան» չեն
Զորավարժության առաջին փուլը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակմամբ, անցկացվել է Հարավային ռազմական օկրուգում՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ և գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ:
Նախարարությունը հայտարարել էր, որ այն ուղղված է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստության պահպանմանը: