ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Գրիգորյանը

Մհեր Գրիգորյան
Նիստում նախատեսվում է քննարկել էներգետիկ համագործակցության հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում տրանսպորտային միջանցքների զարգացման ծրագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գլխավորել է Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստի մասնակիցները մտադիր են քննարկել էներգետիկ համագործակցության հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում տրանսպորտային միջանցքների զարգացման ծրագիրը:
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
Արևմուտքը փորձում է ԱՊՀ–ում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ