ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի տղամարդ մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է պայթեցնել այն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` տղամարդը զինված է նռնակներով։
Մեծ թվով ոստիկաններ մեկնել են բանկի` Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող մասնաճյուղ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և անցել ուժեղացված ծառայության:
Այս պահին բանկի ներսում ոստիկանները բանակցություններ են վարում տղամարդու հետ, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:
Մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ տղամարդու համբերության բաժակը լցվել է, քանի բանկը նրան ունեզրկել է, տունը ձեռքից վերցրել, այդ պատճառով էլ ճարահատյալ դիմել է նման քայլի։
Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը: