ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում «Արդշինբանկ» ներխուժած տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նռնակով զինված մի տղամարդ ներխուժել է բանկ և սպառնացել, որ կպայթեցնի այն։
«Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին»,– ասված է ոստիկանության հաղորդագարությունում։
Պարզվել է նաև նրա ինքությունը։ 1974 թվականին ծնված տղամարդը Բյուրեղավանի բնակիչ է։