Եթե ճանապարհ են բացում հանրային վերահսկողության առաջ, այդտեղ վատ բան չկա. Դավիթ Մարգարյան

Sputnik
Քաղաքացիական հասարակությանը պետական ծրագրերի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության հնարավորություն տալը բարեփոխում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը` մեկնաբանելով կառավարության որոշումը, որով Հասարակական կազմակերպություններին ու լրագրողներին հնարավորություն է տրվում պարզեցված ընթացակարգով գրանցվել ու վերահսկել պետգումների ընթացակարգով իրականացվող պետական ծրագրերը, օրինակ, շինարարական աշխատանքները` ասֆալտից մինչև դպրոցաշինություն։
«Եթե ճանապարհ կամ «դուխ» են բացում հանրային վերահսկողության առաջ, այդտեղ վատ բան չկա»,– ասել է փորձագետը` հիշեցնելով, որ մինչև օրս հենց լրագրողներն են բացահայտել ապօրինի գույքի ու չարաշահումների շատ ու շատ դեպքեր։
Այդուհանդերձ, Մարգարյանը չի թաքցնում. Կա նաև ռիսկ` գրպանային լրատվամիջոցների ձեռքով անհաճո շինարարական կազմակերպությունների նկատմաբ ճնշումներ կիրառելու։