Սպանված արքային հետ անընդհատ համադրվելը կարող է վատ հետևանքներ ունենալ. Սամվել Պողոսյան

Sputnik
Սպանված արքային հետ անընդհատ համադրվելը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`վերջին շրջանում հաճախացած հայտարարությունները` Պապ թագավորի մասին։
«Եթե մարդիկ իրենց անընդհատ համադրում են մի արքայի հետ, որը սպանվել է, շատ վատ է, որովհետև դա կարող է վատ հետևանքներ ունենալ։ Նույնը կարող է կրկնվել մեզ մոտ, որովհետև մենք այսօր բավական ծանր իրավիճակում ենք հայտնվել»,– ասել է պատմաբանը` ներկայացնելով Արշակոնյաց արքայական տոհմի մենաերիտասարդ ներկայացուցչի գահակալմա ժամանակահատվածն` իր երազանքներով ու ճակատագրական սխալներով։