12 մեքենայի ղեկին անչափահաս է եղել․ «Վերջին զանգի» առթիվ ՆԳՆ-ն ուժեղացրել է ծառայությունը

Ժամը 11։00-ի դրությամբ՝ անչափահասների մասնակցությամբ ավտովթարներ և միջադեպեր չեն արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Այսօր ժամը 11։00–ի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 12 ավտոմեքենաներ, որոնց ղեկին անչափահասներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Միաժամանակ, անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։
ՆԳՆ-ից հիշեցնում են, որ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպվել է ուժեղացված ծառայություն։
Վերջին զանգի օրը պահպանվող հատուկ տարածք է տարվել 112 մեքենա. 102-ը վարել են անչափահասներ