ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե դրոնով հարձակվել են Բելգորոդի մարզի Բեզիմենո գյուղի դպրոցի շենքի վրա: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Կամիկաձե դրոնի միջոցով Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է դպրոցի շենքի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Գրայվորոնսկի քաղաքային օկրուգի Բեզիմենո գյուղում։ Պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել. հարձակման պահին երեխաներ և մեծահասակներ դպրոցում չեն եղել, տվյալ բնակավայրում գործում է հեռավար կրթության ձևաչափը»,-գրել է Գլադկովը:
Նրա խոսքով` դպրոցի շենքում վնասվել է տանիքը, կոտրվել են երրորդ և չորրորդ հարկերի պատուհանները։ Բացի այդ, կոտրվել է հարևան բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանը։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: