ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Թուրքիան պետք է հնարավորինս շուտ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ–ները, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նախկին արտգործնախարարը շեշտել է, որ երկու երկրների սահմանը պետք է բացվեն, և պետք է փոխադարձաբար դեսպանատներ բացվեն։
2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրած դիվանագետը կարծում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության կրակը չպետք է տարածվի Կովկասի վրա։