ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի բանկը նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ երկրների բանկերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կենտրոնական բանկի նյութերին։
«ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունը, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին։ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: