Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն միջոցներ է ձեռնարկել ի պատասխան ԱՄՆ-ում ռուսական գույքի բռնագրավման սպառնալիքի

Ռուսաստանի և ԱՄՆ–ի դրոշները
Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանում եղած ամերիկյան գույքն օգտագործել վնասը փոխհատուցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ նրա հետ կապված անձանց գույքը կարող է առգրավվել դատարանի որոշմամբ՝ վնասը փոխհատուցելու համար, եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի կամ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ակտիվները բռնագրավվեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքներից անհիմն զրկելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունն ու Կենտրոնական բանկը իրավունք ունեն դիմել դատարան: Այնուհետև դատարանը կարող է որոշում կայացնել այդ փաստը հաստատելու և վնասը փոխհատուցելու մասին:
Խոսքը ԱՄՆ-ի, ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև նրանց պատկանող արժեթղթերի, ռուսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի և Ռուսաստանում ԱՄՆ-ի և ամերիկացիների այլ գույքային իրավունքների մասին է։
Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքի երկրները ռուսական ԿԲ-ի մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներ են սառեցրել։
ԵՄ խորհուրդը հաստատել Է ՌԴ ակտիվների եկամուտներով Կիևին ռազմական օգնություն տալու որոշումը