ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆային ռուսական «Aurus» ավտոմեքենայի երկար տարբերակն է նվիրել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Բահրեյնի թագավորը Ռուսաստանում է գտնվում պաշտոնական այցով: Այսօր Կրեմլում կայացել են նրա և Պուտինի բանակցությունները։
ՌԴ նախագահի օգնականը հաստատել է, որ առաջնորդներն այդ այցի ընթացքում նվերներ են փոխանակել:
«Այո, իհարկե։ Կարող եմ ասել, այդ թվում՝ «Aurus» ավտոմեքենայի երկար տարբերակը»,-ասել է Ուշակովը` խոսելով նվերների փոխանակման մասին։
Բահրեյնի թագավորի ավտոշարասյունը
© Sputnik / Михаил Терещенко / Pool
Նա նաև հայտնել է, որ Պուտինը Բահրեյնի թագավորին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է Կազանում:
Բահրեյնի և ՌԴ–ի ղեկավարների այսօրվա բանակցությունների արդյունքում ստորագրվել է յոթ փաստաթուղթ, այդ թվում՝ 2024 թվականին ՌԴ-ում Բահրեյնի մշակույթի օրեր անցկացնելու մասին։