ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բանաձևի ընդունումից հետո ասել է, որ հպարտանում է հերոսական սերբ ժողովրդով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սրեբրենիցայում 1995 թվականի ցեղասպանության շուրջ մտորելու և հիշատակի միջազգային օր» վերտառությամբ փաստաթղթին կողմ է քվեարկել 84 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ 68 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձևի հաստատումից հետո ուսերին է գցել Սերբիայի դրոշը և հայտարարել, որ հպարտանում է հերոսական սերբ ժողովրդով»,– գրում է կայքը։
Նշենք, որ պաշտոնական Բելգրադը բազմիցս քննադատել է բանաձևի նախագիծը՝ հայտարարելով, որ այն խաթարում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հեղինակությունը: