Ինչո՞ւ է Փաշինյանի բախտը մինչ օրս բերում․ Մարկեդոնովը` հայաստանյան բողոքի ակցիաների մասին

2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանում եղել է 5-6 բողոքի շարժում, և մինչ օրս դրանցից ոչ մեկը իշխանության հրաժարականին չի հանգեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հայաստանի վարչապետին մինչ օրս հաջողվում է պահպանել իշխանությունը, քանի որ մրցակիցներն առանցքային հարցերի պատասխանները չեն տալիս։ «Իրավիճակը Հարավային Կովկասի հանրապետություններում. քաղաքական ուժերի դիմակայությունը» կլոր սեղանի ժամանակ այս մասին ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
ՀՀ–ի համար ամենակարևոր հարցը պատասխան չգտավ. Մարկեդոնովը ՝ բրյուսելյան հանդիպման մասին
Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին փորձագետը չի ցանկանում ժամանակից շուտ հետևություններ անել, թե վարչապետի աթոռն ուր որ է կսասանվի, և որ նրա օրերը հաշված են։ Փաշինյանին առնվազն2020 թվականի նոյեմբերից «բան չէր մնացել». Մարկեդոնովն այդ ժամանակից ի վեր հաշվել է բողոքի 5-6 ալիք, և դրանցից որևէ մեկը վարչապետի հրաժարականին չի հանգեցրել:
«Լրագրողները հաճախ են հարցնում, թե ինչու է Փաշինյանի բախտը մինչ օրս բերում։ Որովհետև այլընտրանքային կողմը առանցքային հարցերի պատասխանները չի տալիս։ Եկանք իշխանության, և՞։ Սկսում ենք պայքարել ռևանշի համա՞ր: Այդ պատասխանները չկան: Եվ չկան ընդունելի առաջնորդներ»,- նշել է Մարկեդոնովը։
Փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն իր հերթին ուշադրություն հրավիրեց Հայաստանում ընդդիմադիր շարժմանը արտաքին աջակցության բացակայության վրա: Ավելին, նույն Արևմուտքը, ըստ նրա, Փաշինյանին աջակցում է ընդդիմության դեմ։ Նրա խոսքով` սրանով են, օրինակ, Հայաստանում բողոքի ցույցերը տարբերվում Վրաստանում տեղի ունեցող նմանատիպ գործընթացներից, որտեղ ընդդիմությունը վայելում է արևմտյան կենտրոնների լիակատար աջակցությունը:
Ստանիսլավ Պրիտչին
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշից: Տավուշից դեպի Երևան երթեր իրականացնելով՝ մայիսի 9-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետին կոչ արեց հրաժարական տալ: Հրաժարականի պահանջը մնաց անպատասխան, որից հետո Գալստանյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։