Գավառի մանկատան այգում գործող գարեջրատունը կամրացվի մանկատանը

Մանկատուն. Արխիվային լուսանկար
Գույքի շուկայական արժեքը մոտ 30 մլն դրամ է։ Այն նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին, որը ձեռք է բերել օրենքի խախտմամբ և այժմ կա հարուցված քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մանկատան այգում գործող գարեջրատունն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի մանկատանը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Գույքի շուկայական արժեքը մոտ 30 մլն դրամ է։

«Մանկատունը չի կարող գույքը հանձնել վարձակալության կամ որևէ իրավունքով տրամադրել այլ անձանց։ Անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումներն անցկացնելու ու նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,– ընդգծեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին, որը ձեռք է բերել օրենքի խախտմամբ, և այժմ կա հարուցված քրեական վարույթ։