Եվրոպայում գազի գինը ռեկորդային ցուցանիշների է հասել

Գազի կոմպրեսորային կայան
1000 խմ գազի գինը գերազանցել է 400 դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Լոնդոնի ICE բորսայում գազի ինքնարժեքը հասել է ռեկորդային ցուցանիշների։
Առևտրային հարթակի տվյալներով՝ գազի գները հոլանդական TTF–ի ինդեքսով 2023 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել են 1000–ի խմ դիմաց 400 դոլարը։
Ի սկզբանե գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 389,7 դոլար է գնանշվել, հետո հասել է առավելագույն 408,944 դոլարի և կայունացել 405,5 դոլարի մակարդակում:
Չնայած ջեռուցման սեզոնի ավարտին` Եվրոպայում գազի գները շարունակում են աճել։ Դա կապված է պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստման և այն քննարկումների հետ, որոնք ծավալվում են եվրոպական նավահանգիստներում ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրման արգելքի շուրջ։
Որոշ երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Գերմանիան և Ֆրանսիան, մտահոգված են նոր պատժամիջոցների հնարավոր հետևանքներով: Նրանք մտավախություն ունեն, որ այդ պատժամիջոցները կարող են ավելի մեծ վնաս հասցնել ԵՄ–ին, քան Ռուսաստանին։ Դիվանագետները նոր պատժամիջոցների համաձայնեցման շտապողականությունը բացատրում են ԵՄ–ում Հունգարիայի առաջիկա նախագահությամբ, որը կսկսվի հուլիսին:
ԵՄ-ն հաստատել է օրենքը, որը թույլ կտա դադարեցնել գազի մատակարարումը ՌԴ-ից և Բելառուսից