ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երևանի Աշտարակի խճուղում այսօր բախվել են 7 ավտոմեքենա, 7 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են 2 «Mercedes-Benz», 2 «Ford», «Nissan» «Toyota» մակնիշների ավտոմեքենաներն ու «Renault» մակնիշի բեռնատարը։
Առկա է եղել գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։