Երևանի նախկին քաղաքապետի տնային կալանքը կրկին երկարաձգվել է. փաստաբան

Ալբերտ Բազեյան
Ալբերտ Բազեյան
Փաստաբանն առաջիկա օրերին կբողոքարկի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի տնային կալանքը կրկին երկարաձգվել է երկու ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Հերթական դատական նիստի ժամանակ քննիչը ոչ մի ապացույց չներկայացրեց, ու ապօրինի երկարացրին տնային կալանքը»,– ասաց նա։
Մելիքյանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու համար մոտակա օրերին կդիմի վերաքննիչ դատարան ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ն ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:
Սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։
Մարտի 21-ին Բազեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։