Ձերբակալվել է ՌԴ ՊՆ պետպատվերի վարչության ղեկավարը

ՌԴ ՊՆ
Վարչության պետը կասկածվում է կաշառք ստանալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախարարության պետական պատվերի ապահովման վարչության պետ Վլադիմիր Վերտելեցկին։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ նրան մեղադրում են գույքի տեսքով կաշառք ստանալու մեջ: Ավելի վաղ RT-ն պարզել էր, որ 2020 թվականին Վերտելեցկու հայտարարագրված եկամուտը մեկ տարվա ընթացքում աճել է 2 միլիոն ռուբլով։
Ըստ ՌԴ ՔԿ-ի` Վլադիմիր Վերտելեցկուն մեղադրանք է առաջադրվել պետական պաշտպանական պատվերը կատարելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
ՌԴ քննչական կոմիտեի ռազմական քննչական մարմինների տվյալներով2022 թվականին Վերտելեցկին ընդունել է պետական պայմանագրով նախատեսված փորձնական-կոնստրուկտորական աշխատանքի շրջանակներում չկատարված աշխատանքները։
Մեղադրյալի հակաիրավական գործողությունների հետևանքով պետությանը ավելի քան 70 մլն ռուբլու վնաս է պատճառվել։
Կաշառքի գործով կալանավորվել է նաև ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը
Քննության միջնորդությամբ նա արգելանքի է վերցվել։