Ձերբակալվել է Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը. փաստաբան

Նրա տունը խուզարկել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Քիչ առաջ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը վստահ է, որ Շամիրյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ ունի։
«Ընդունված է արդեն, որ ով Բագրատ սրբազանի հետ շփվում է, կամ գործից են հանում, կամ այլ ռեպրեսիաների են ենթարկում»,– ասաց նա։
Մելիքյանը տեղում փորձել է պարզել, թե ինչի՞ հետ է կապված խուզարկությունն ու ձերբակալությունը, ինչին ի պատասխան` քննիչները նրան ասել են, որ ինչ որ «ֆինանսական գործ» է։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Շամիրյանը կմնա դատարանում առաջիկա 24 ժամը, որի ընթացքում դատարանը կհրապարակի որոշում։
Հավելենք, որ Հայկ Շամիրյանը նախօրեին եղել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման գնացած արցախցիների շարքում։