Ցեմենտի ՀՀ ներմուծման սահմանափակումը երկարաձգվեց ևս 6 ամսով

Ցեմենտ. Արխիվային լուսանկար
Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ցեմենտի ՀՀ ներմուծման սահմանափակումը երկարաձգվեց ևս 6 ամսով և կգործի մինչև 2024 թ. հուլիսի 1–ից մինչև տարեվերջ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Մասնավորապես՝ 2023 թ. հունվար–դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ընդ որում` կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկումը և ցեմենտի ներմուծման պետական տուրքի նվազեցումը նպաստել են նաև ներմուծման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մասնավորապես, 2023 թ. ցեմենտ է ներմուծվել նաև Վրաստանից և ՌԴ-ից։