Ինքս հետաքրքրված եմ, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․Զախարովա

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից 2-ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը։
«Ինքս հետաքրքրված եմ, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,-ասել էր Զախարովան։