Եթե ճիշտ եղաք, ես Նազարյանին էլ կհեռացնեմ․ Ավինյան

Sputnik
Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ երեկ դուրս չէին եկել աշխատանքի, այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ղեկավարության դեմ։
Ըստ վարարոդների՝ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է և իր մտերիմներին է տեղավորում աշխատանքի։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում գրել էր, որ վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Ըստ Կոստանյանի՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճել են, ստվերը կրճատվել է։
Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների: Ըստ քաղաքային իշխանությունների՝ կան ստույգ տվյալներ, որ վարորդների այդ գործողություններն ուղղորդված են։
Երեկ երեկոյան գործադուլ անող վարորդներին հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վարորդների այն պնդմանը, թե «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը ապօրինություններ է թույլ տալիս, քաղաքապետն ասել է՝ «Եթե ճիշտ եղաք՝ ես Նազարյանին էլ կհեռացնեմ»