Կարող են ինձնից սկսել․ունեզրկել, սպանել, բանտարկել․Մամիջանյան

Sputnik
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցուների ժամանակ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը և հայտնել` ինքը ոչնչից չի վախենում, կարող են իրենից էլ սկսել։
«Մինչ այսօր այդ ամենը նրանք անում էին առանց հայտարարելու` հետապնդում էին մարդկանց, ահաբեկում, ոստիկանության պաշտպանության և վերահսկողության տակ գտնվող մարդուն մարմնական վնասվածքներ պատճառում։ Հիմա արդեն հայտարարում են։ Բարի ժամանց, կարող են ինձնից սկսել։ Ունեզրկել, սպանել, բանտարկել. դրանից մեզանից որևէ մեկը չի վախենում»,-հայտարարել է Մամիջանյանը։
«Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվել այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս, ապա կտեսնենք, որ շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»,-Ազգային ժողովի ամբիոնից երեկ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։