Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի․Օհանյան

Sputnik
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մեր կողմից կտրվի իրավական գնահատական և կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, որովհետև նման ելույթները որոշակի սպառնալիք են, և դրանք քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից տարրեր են պարունակում»,-մանրամասնել է Օհանյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Սուքիասյանը չի կարող իրենց վախեցնել, իսկ ներկա իրավիճակը ստեղծվել է գործող իշխանությունների մեղքով։