Կիսում եմ հանրային այն կարծիքը, որ պատգամավորի ելույթը սպառնալիքներ էր պարունակում․Մելոյան

Sputnik
«Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվել այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս, ապա կտեսնենք, որ շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»,-Ազգային ժողովի ամբիոնից երեկ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, սակայն որոշ պատգամավորներ, քաղաքական կուսակցություններ ու քաղաքացիներ խանգարում են դրան։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ կիսում է հանրային այն կարծիքը, որ պատգամավորի ելույթը սպառնալիքներ էր պարունակում։