SEPA-ին զուգահեռ ԵՄ-ի հետ համագործակցության նոր գործիքակազմ ևս կունենանք. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ կա երկուստեք քաղաքական կամք` խորացնելու Եվրամիության հետ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ–ն և ԵՄ–ն այս օրերին դրական իմաստով վերանայում են հարաբերությունների օրակարգը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ` SEPA–ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. խմբ), որը կոնկրետ գործողություններ և ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է։ Երբ ասում եմ, որ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ, որ այժմ քննարկվում են հարցեր, ու տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է SEPA–ն»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով, օրինակ, եթե ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման քննարկման մեկնարկը լինի, ապա դա նախատեսված է SEPA–ով», ու հիմա SEPA– ից այն կողմ նոր գործիքակազմն է քննարկվում։
Նախարարը նշեց, որ Եվրամիության հետ կա երկուստեք քաղաքական կամք` խորացնելու հարաբերությունները`քաղաքական, տնտեսական և այլն։
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում հետընթաց է գրանցվել․ ՀՀ փոխարտգործնախարար