Դավիթ Խաչատուրյանը միաձայն ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում

Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։ Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը։
Նշենք, որ ԱԺ–ում այսօր շարունակվում էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցի քննարկումը։
«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը 105 պատգամավորից մասնակցել է 70-ը։ Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չկային, ձայներն էլ բաշխվել են հետևյալ կերպ` դեմ` 0, կողմ` 70»,– ասաց Պողոսյանը
Հիշեցնենք` Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։
Դավիթ Բալայանը ՍԴ դատավոր չընտրվեց