Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 4 ուկրաինական դրոն է խոցել Բելգորոդի և Կալուգայի շրջաններում

Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզում և մեկը՝ Կալուգայի շրջանում: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի փորձերը ՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ ոչնչացվել է Կալուգայի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: