Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ. փաստաբաններ

Նրանք հայտարարում են նաև, որ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը, գոյություն չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ։ Այս մասին հայտարարել են Հրաչյա Ղևոնդյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը ու Ալեքսանդր Կոչուբաևը։
Իրենց հայտարարության մեջ փաստաբանները նշում են նաև, որ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը, «ավտոատվետչիկ» է և գոյություն չունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոյի որդին -խմբ.)։