Տնտեսական ռեալ աճի ցուցանիշը թերևս կազմի 6 տոկոս. Հայկազ Ֆանյան

Sputnik
Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 9.2% տնտեսական աճ։ Ընդ որում` ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` ամենամեծ աճը մշակող արդյունաբերության ոլորտում է` 31.1%։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը մշակող արդյունաբերությունում արձամագրված աճը բացատրում է ոսկերչական ապրանքների վերաարտահանմամբ։ Այսպես կոչված` «ոսկու էֆեկտով», որը զգալի ազդեցություն ունի ցուցանիշները հաշվարկելիս, բայց երկրի տնտեսության զարգացման վրա` ոչ։
Տնտեսագետ Հայազ Ֆանյանի խոսքով` եթե ոսկերչության ոլորտի էֆեկտը հանենք, աճը, թերևս կլինի 6%–ի շրջակայքում։