Շատ քաղաքացիներ կհամակերպվեն իրենց խախտված իրավունքի հետ. Կարեն Մեժլումյան

Sputnik
Փաստաբանական համայնքը ծայրահեղ քայլի դիմեց հարկային փոփոխությանն անհամաձայնությունը հայտնելու համար։ Պահանջում են չեղարկել փաստաբանների հարկային բեռն ավելացնող օրինագիծը, որի հետևանքով շեշտակի կբարձրանան փաստաբանական ծառայությունների գները։
Հոկտեմբերից փաստաբանները 5%–ի փոխարեն ըստ օրինագծի` պետք է վճարեն 10% շրջանառության հարկ, հաջորդ տարվանից` 18 տոկոս հահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։ Ընդհանուր առմամբ` հարկային բեռն ավելանում է մոտ 38 տոկոսով։
Փաստաբանները հնարավորություն չեն ունենա մատուցել անվճար ծառայություններ։ Բոլորովին վերջերս տեսանք, թե ինչ ծավալի աշխատանք կատարեցին «Հինգ փաստաբանների» նախաձեռնությունն ու նրանց միացած փաստաբանները` հանրահաքների և անհանազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկված հարյուրավոր քաղաքացիների համար։ Նոր օրենքով դա անհնար կլինի։
Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանի ձևակերպմամբ` իրավաբանական ծառայությունների թանկացման դեպքում մարդիկ հաճախ ստիպված կլինեն հրաժարվել փաստաբանի ծառայությունից` խախտված իրավունքի հետ համակերպվելով։