ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի միջև զրույցը տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել այսօր` մայիսի 21–ին, ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
Անվտանգային իրավիճալից բացի զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: