ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը Կուրսկի մարզի երկնքում ուկրաինական անօդաչու սարք են խոցել։ Տեղեկությունը ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 21-ին` Մոսկվայի ժամանակով 07:00-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը կանխվել է։ Ուկրաինական անօդաչու սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: